Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բիլ Գեյթսը լքում է «Մայքրոսոֆթի» նախագահի պաշտոնը

Բիլ Գեյթսը լքում է «Մայքրոսոֆթի» նախագահի պաշտոնը
05.02.2014 | 12:29

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսն ազատում է ընկերության նախագահի պաշտոնը։

Գեյթսը հետայսու զբաղեցնլու է տեխնոլոգիաների հարցերով խորհրդականի պաշտոնը։

«Մայքրոսոֆթի» գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել 46-ամյա Սաթյա Նադելան, ով 22 տարի աշխատում է ընկերությունում։ Սաթյան «Մայքրոսոֆթի» 39-ամյա պատմության ընթացքում երրորդ ղեկավարն է Բիլ Գեյթսից և ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Բալմերից հետո, ով անցած տարի հրաժարական էր ներկայացրել:

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ